Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը Բագրատյանի մասին կգրի առաջիկայում

Հունվար 30,2013 22:59

Այսօր ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի բողոքի երթին մասնակցում էր նաեւ  ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն եւ արդյոք ճիշտ է համարում ՀԱԿ-ի քննադատությունը Բագրատյանի որոշման վերաբերյալ: «Եկեք, չքաղաքականացնենք, ես ինչ ճիշտ համարում եմ, կգրեմ»:

ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանին կսատարի՞, թե՞ ոչ՝ հարցին էլ պարոն Միքայելյանը պատասխանեց. «Իմ իրավունքն է, երբ պետք լինի, կհայտարարեմ՝ կսատարե՞մ, թե՞ ոչ: Այսօր ոչ մի բան չեմ ասի, ժամանակի ընթացքում կտեսնեք»:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է ստիպել  ՀԱԿ-ին, իր իսկ բնորոշմամբ,  համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղվել: «Եկեք, չքաղաքականացնենք»,- կրկնեց պարոն Միքայելյանը:

Մեր հարցին՝ կիսո՞ւմ է կուսակիցների տեսակետը, թե ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու համար առաջին հերթին պետք է փոխել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին. «Իմ վերջին հոդվածում ինչ հասկացել եմ քաղաքականապես , պարզ գրել եմ: Ոչ մի ընդդիմադիր ուժ չեմ ցանկացել պառակտել»:

ՀԱԿ համակարգողին փոխելու վերաբերյալ էլ նա ասաց, որ կարծիք չունի. «Իմ կարծիքն արդեն ասել եմ, ընթացքում ինչ կարծիք ունենամ, կասեմ, ես ամաչելու, քաշվելու ոչ մի բան չունեմ, եկեք չքաղաքականացնենք»:

Ընտրություններին պատրաստվո՞ւմ է մասնակցել, թե՞ ոչ հարցին էլ ասաց՝ միշտ կողմնորոշված է, բայց ժամանակը ցույց կտա:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031