Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«3 ընդդիմադիրներից ամենահոգեհարազատը, ամենաազատականը Հրանտ Բագրատյանն է»

Հունվար 30,2013 22:36

Ալեքսանդր Արզումանյանը՝ թեկնածուների մասին

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմադիր թեկնածուներ անվանեց Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանին, Վարդան Սեդրակյանին իշխանակա՞ն թեկնածուներ եք համարում:  Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցում ընտրապայքարին: Նա իր բողոքն է հայտնում, որը ես հարգում եմ: Նա   այդ որոշման իրավունքն ունի: Շատ խիզախ քայլի է դիմել: Ինչքանով է նպատակահարմար՝ ես չգիտեմ: Նա չի լինելու ընտրություններում, կոնկրետ խնդիր է առաջ քաշել: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին հնարավոր է չեղյալ հայտարարել որպես թեկնածու, որ իր պայմանը կատարվի: Այլապես ես իրեն շատ հարգում եմ: Վստահ չեմ, որ նա լինելու է թեկնածուների շարքում: Էն մյուսին՝ էպոսագետին, չեմ ճանաչում»:

Պարոն Արզումանյանը խոստացել էր Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության հետ կապված հատվածին ծանոթանալ եւ կարծիքը հայտնել. «Նորմալ ծրագիր է: Իմ առաջարկներն ընդունվել են, բայց, այնուամենայնիվ, բաց է մնացել Եվրամիության եւ Եվրասիական միության հարցերը»,- ասաց պարոն Արզումանյանը,- « Հանրությանը պարզ չէ՝ Բագրատյանը այնուամենայնիվ,  որի՞ կողմնակիցն է: Չնայած հուսով եմ` մինչեւ ընտրությունները  Բագրատյանը այդ հարցի պատասխանը կտա»:

Անդրադառնալով քարոզարշավին՝ նա ասաց, որ արտաքուստ քարոզարշավը շատ հանգիստ ու հանդարտ է ընթանում: Դեռեւս արտառոց խախտումների չի հանդիպել. «Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության զգալի մեծամասնությունը ընդդիմադիր է գործող իշխանություններին: Ես դեմ եմ չմասնակցությանը եւ պասիվությանը: Պետք է գնալ ընտրության եւ ձայն տալ ընդդիմադիր գործիչներին»:

Չնայած «Ազատ դեմոկրատները» հայտարարություն են տարածել, որ թեկնածու չեն առաջադրում եւ ոչ մեկին չեն սատարում, բայց կուսակցության առանձին անդամներ, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանը, սատարում են Հրանտ Բագրատյանին. «Ամենահոգեհարազատը, ամենաազատականը այս 3 ընդդիմադիր թեկնածուներից թերեւս Հրանտ Բագրատյանն է: Բայց, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում մեր տեսլականին: Մենք չենք կարող պատասխանատվություն կրել ամբողջական ծրագրի համար: Մենք մասնակցում ենք, եւ ես, որպես Ալեքսանդր Արզումանյան, կգնամ եւ իմ ձայնը կտամ Հրանտ Բագրատյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NARINE says:

    : Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031