Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկ կանեն Վերին Բազմաբերդի գյուղապետին

Հունվար 30,2013 22:01

Համայնքի նոր ղեկավարի ընտրությունները կլինեն 40 օր հետո. վաղը կառավարությունն այս մասին որոշում կկայացնի

Վաղը կառավարությունը որոշում կկայացնի Արագածոտնի  մարզի Վերին Բազմաբերդի գյուղապետ Հունան Առաքելյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ գյուղապետի նոր ընտրություններ կազմակերպելու առաջարկը եղել տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից:

Նոր գյուղապետի արտահերթ ընտրությունների համար կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 614 հազար 835 դրամ, իսկ ոստիկանությանը` մոտ 131 հազար դրամ:

Գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, ինչպես նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ, պայմանվորված է համայնքի ղեկավարի առողջության վատթարացման հետ, եւ գյուղապետն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, ինչը քննարկվել է ավագանու նիստում եւ ընդունվել:

Նշենք, որ վերին Բազմաբերդում նոր ընտրությունները կայանալու են կառավարության որոշումն ընդունելուց 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, ուստի համայնքապետի փոփոխությունը կապված չէ նախընտրական շրջանի հետ, այսինքն` նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ձայներ ապահովելու հետ կապված չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չի կարող պատահի, որ կապված չլինի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031