Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, թեեւ նախընտրական քարոզարշավին չի ուղեկցում Սերժ Սարգսյանին, սակայն անմասն չի էլ մնում. «Կենտրոնից ընտրված պատգամավոր եմ եւ , բնականաբար, ես իմ ընտրատարածքում մասնակցում եմ, բայց որպես ուղեկցող չեմ ուղեկցում»:
Պատգամավորը հանդիպում է իր ընտրատարածքի բնակիչների հետ եւ ներկայացնում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն ու նրա անցած ուղին:Արդյոք այսօրվա ընտրողը կաշառքի ակնկալիք չունի՞ եւ չի՞ սպասում, որ նախորդ ընտրությունների նման այս անգամ եւս իր ձայնը կփորձեն գնել: Ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը պնդում է. «10-րդ ընտրատարածքում իմ կողմից ընտրակաշառք չի բաժանվել: Դա եղել է սկզբունքային հարց իմ կողմից, քանի որ ես չեմ ցանկացել ընտրակաշառքով գալ պատգամավոր դառնալ»։
Մանրամասները կարդացեք այստեղ: