Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Հունվար 30,2013 20:24
cucak

www.aravot.am համացանցային կայքի 2013 թ. հունվարի 29-ի  «Ընտրացուցակները ընտրատեղամասում չեն փակցրել, մահացածների ցուցակները չեն հանել»  հրապարակման համաձայն՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղի՝ շուրջ 5 տարի առաջ մահացած երկու բնակիչներ Վլադիմիր Կարապետյանի և Սարգիս Հակոբյանի անունները կրկին տեղ են գտել թիվ 33/49 ընտրատեղամասի ընտրացուցակում, իսկ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետի որոշմամբ թեև 36/37 ընտրատեղամաս է սահմանվել Արվեստի դպրոցի շենքը, սակայն ընտրացուցակները փակցրել են թիվ 1 դպրոցում` պատճառաբանելով, որ շենքը ջեռուցվում է:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ախուրյան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 11.01.2013 թ. թիվ 18 գրությամբ անձնագրային ծառայությանը տեղեկացվել է, որ Հացիկ համայնքի բնակիչ Վլադիմիր Զալիվոսի Կարապետյանը  (ծնվ. 30.01.1937 թ.) մահացել է 30.12.2012 թ.-ին:  16.01.2013 թ. թիվ 31 գրության համաձայն՝ նույն համայնքի բնակիչ Սարգիս Ավագի Հակոբյանը (ծնվ. 20.06.1937 թ.) մահացել է 17.01.2013 թ.-ին:

Անձնագրային ծառայությունը տեղեկությունները ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած անձանց տվյալները հանել է բնակչության պետական ռեգիստրից: Քանի որ ընտրացուցակները հրապարակվել են մինչև մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունները ստանալը (09.01.2013 թ), ուստի նրանց անհատական տվյալները ժամանակավորապես մնացել են ցուցակներում: Վերջնական ցուցակները հրապարակելիս` նշված անձանց տվյալներն ընտրողների ռեգիստրում առկա չեն լինի:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասի հարցին, ապա Մարալիկի քաղաքապետի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 195-Ա որոշմամբ՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը սահմանվել է որպես տեղամասային կենտրոն: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում անձնագրային ծառայության կողմից ընտրացուցակները տրամադրվել են նշված տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինողին: Քաղաքապետի 2012 թվականի հունվարի 10-ի թիվ 2-Ա որոշմամբ՝ տեղամասային կենտրոնը տեղափոխվել է Մարալիկի արվեստի դպրոց: Նշվածով պայմանավորված անձնագրային ծառայության կողմից տրվել է նոր ընտրացուցակ` տեղամասային կենտրոնում փակցնելու համար (թիվ 1 միջնակարգ դպրոցի ընտրացուցակները չէին կարող այլ տեղամասում փակցվել, քանի որ ընտրացուցակը պարունակում է նշում ընտրատեղամասի մասին):

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031