Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը բարկացած է. «ԱԱԾ-ն չափն անցել է» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 20:06

«Սիվիլիթասի» դեմ գործընթացը դեռեւս շարունակվում է: Մարդկանց պարբերաբար կանչում են հարցաքննության: «Սիվիլիթասի» մասով արդեն սկսել են տարբեր ծրագրերի մեջ խորանալ: Չգիտեմ մինչեւ ուր կգնան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով՝ «Բնականաբար, մենք առաջին օրվանից էլ ասել ենք եւ շարունակում ենք կրկնել, որ այս բոլորը քաղաքական սկիզբ ունեցավ, եւ հիմա համենայնդեպս շարունակվում է՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ են եղել այդ ժամանակահատվածում»:

Վարդան Օսկանյանը նաեւ ասաց, որ վերջերս իրեն նորից կանչել են հարցաքննության. «Սիվիլիթասը» տարբեր ծրագրեր է անում այս տարիներին: Հիմա ծրագիր են բռնել 2009-ին իրականացված, սկսել են արդեն դրա մեջ խորանալ՝ բոլոր մանրուքների, որ ես կարծում եմ արդեն չափը անցել են: Արդեն գիտեք, «Սիվիլիթասի» գործունեությանն են խանգարում եւ մինչեւ ուր են տանելու՝ իսկապես ես չգիտեմ: Խոսքը սահմանամերձ երկու գյուղերում 2009-ին ջրամատակարարման ծրագիր է եղել եւ ԱԱԾ-ն հիմի խորացել է այդ ծրագրի մեջ: Ուղղվածությունն այն է, իբր թե «Սիվիլիթասը» ժողովրդական տերմին օգտագործելով՝ այդ ծրագրից ատկատ է վերցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գողական,՝ անառակաբարո ռեժիմը հասել է իր զարգացման գագաթնակետին, որից
    հետո սպասվում է, նրա վախճանը: Այդ պատճառով զգում է գլխին գալիքը և
    կատաղած է:

  2. Aram says:

    Պարոն Օսկանյան, երբ 2002թ. ես Գերմանիայից գերմանական սարքավորումներ էի ներկրում Հայաստան, կներեք, փորձում էի ներկրել, և նորեն կներեք շեշտեմ. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, այլ ոչ թե թուրքական վարտիք ու չինական խաղալիք, Ձեր կոլեգա, այն ժամանակ ոչ թե ԱԱԾ, այլ ԱԱՆ նախարար Կառլոսը ոչ թե գործ “սարքեց”, այլ այնքան փող ուզեց, որ կազմում էր ապրանքի իրացման գնի 120տոկոսը: Ես դիմացա, դեսպան ընկերներ չունենալով, Դուք էլ փորձեք դիմանալ, չէ որ Ձեր կուսակցությունը ոչ միայն Բարգավաճն է, այլև “ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է”, եթե մոռացել եք, վերհիշեք, օրինակ wikipedia.org-ով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031