Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը հերքում է «ցուցակներ» հավաքելու մեղադրանքը

Հունվար 30,2013 19:43

Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե  իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր  Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ  նախաձեռնությամբ հանդես չի եկել: Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի  դեմ, ուստի անտրամաբանական է, որ  Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի  մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: Ակնհայտ է, որ  նամակի հեղինակի կամ հեղինակների  նպատակը  ընտրական գործընթացը վարկաբեկելն է: Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե  տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և  ում կողմից է նման հանձնարարություն ստացել, (եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է), ապա մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031