Նախկին քաղաքապետը շարունակում է ղեկավարել ՀՀԿ տարածքային կառույցը
Հունվարի 29-ին Բերդ քաղաքի կինոթատրոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չէր մասնակցում Բերդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, ով նաեւ ՀՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավարն է:
Մեր տեղեկություններով՝ պարոն Շառյանը չի մասնակցել նաեւ Երեւանում վերջերս կայացած ՀՀԿ ժողովին: Նշենք, որ 2012թ. սեպտեմբերի 23-ին Բերդում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Անդրանիկ Շառյանը ստացել էր 1065, ԲՀԿ անդամ Համայակ Ադամյանը՝ 741, իսկ ՀՀԿ անդամ, ներկայիս քաղաքապետ Հարություն Մանուչարյանը՝ 2825 քվե:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ