Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանին ՀԱՊԿ-ից մեդալ են տվել

Հունվար 30,2013 19:06
Artur Bagdasaryan

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) և ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստին: Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է ծավալվող համագործակցության շրջանակներում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը մեծ նշանակություն ունի Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համար:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ և ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների և սպասարկման կենտրոնների ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ և քայլեր` ըստ ժամկետների և կատարողների:

Նիստի ավարտին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից պարգևատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի» մեդալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031