Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց լեզուն շատ քաղցր է». «Թիթիզ» աղջիկների մասին

Հունվար 30,2013 18:12

«Պետք է ունենալ բարձրակրունկ կոշիկներ, լիքը բիժուտերիա, կոսմետիկայի լայն տեսականի, գեղեցիկ զգեստապահարաններ՝ կազմված հիմնականում շորտերից և շորիկներից»,-ասում է 21-ամյա Ռոզան: Այս բոնորոշոմը վերաբերում է թիթիզ աղջիկներին:
Թիթիզ լինում են թե արտաքինից, և թե ներքինից. կարծում են շատերը. «Նրանք այդպիսին են հոգով: Օրինակ` երբ խանութից քնծըղ շոր ես առնում ու զանգում բոլոր ընկերուհիներիդ ասում, կամ երբ մի տղա քեզ ա հետապնդում, դու ձևացնում ես, թե քեզ վատ ես զգում, որ անհույս սիրահարվում են քեզ»,-ասում է 20-ամյա Սյուզաննան:
Թիթիզ աղջիկ լինելու գլխավոր նախապայմաններից է շոփինգամոլ լինելը: Սակայն հագուստի գինը այնքան էլ էական չէ: Իսկ ահա սանրվածքը կարևոր է: Թիթիզները նախընտրում են երկար, ուղիղ վարսեր: Դրանք պետք է միշտ հարդարված լինեն: Ընդունված է նաև չոլկա ունենալ: Շպարը նախընտրելի է, սակայն ինչպես իրենք են ասում, ոչ վուլգար աստիճանի: Այս աղջիկները աչքի են ընկնում որպես մոդայիկ, գեղեցիկ կազմվածքով, հաճելի արտաքինով օրիորդներ: Նրանք սիրում են նաև հաճելի միջավայրը:
«Մենք հաճախ աղջիկներով հավաքվում ենք մեկի տանը, երգում, պարում, զրուցում նորաձևության մասին, բամբասում ՝ գեղեցիկ տղաներից»,-ասում է թիթիզ Անին: Նա կարծում է, որ թիթիզությունը գեղեցկացնում է աղջկան, նրան դարձնում ցանկալի և հետաքրքիր. «Շատերը կան, որ ուզում են նմանվել մեզ, հագնվում են մեր նման, ընդօրինակում են մեր շարժուձևը, բայց միևնույն է, ծիծաղելի են դառնում»:
Կան նաև կեղծ թիթիզներ . «Նյարդայնանում եմ, որ իրանց դնում են սիրուն, համով թիթիզների տեղ: Իրական թիթիզիկներ շատ լավն են, փոքր, աշխույժ ու միամիտ»,-ասում է 16-ամյա Մարգարը: Իսկ 19-ամյա Գարիկի կարծիքով՝ թիթիզները պետք է միևնույն ժամանակ կրթված լինեն, հակառակ դեպքում թողնում են փայլուն տիկնիկների տպավորություն: «Նրանք շատ են սիրում վարդագույնը. հագուստները, հեռախոսը վարդագույն են, քայլում են ինչպես մոդելներ: Հաճելի է, երբ մեկտեղ խելացի են, բայց մեկ-մեկ լինում ա, որ մի հատ կուկլա ա, բայց հենց բերանը բացում ա, թող ու փախի»,-ասում է նա:
Թիթիզ է նաև նրանց բառապաշարը: Աղջիները միմյանց դիմում են պուպուշ, համով, սիրուն և նման բառերով: «Նրանց լեզուն շատ քաղցր է, անձամբ ինձ գերում է նրանց հետ զրույցը, երբեք չեմ ձանձրանում»,-ասում է 17-ամյա Գոռը:
Շատերի պնդմամբ՝ թիթիզ լինելու համար հարկավոր է նաև որևէ երգչի կամ երգչուհու ֆանատ դառնալ: Շատ թիթիզիկներ էլ պահում են օրագրեր և այնտեղ զետեղում իրենց համար կարևոր նյութեր՝ վերջրին շրջանում իրենց հետ կատարված իրադարձությունների մասին:
Կան նաև մարդիկ, ովքեր չեն սիրում թիթիզներին և նախընտրում են գործ չունենալ նրանց հետ: «Նրանք սերիալներից վերցված կերպարներ են, շատերը գուցե իրականում ավելի հասուն և լուրջ անձավորություն են, սակայն կուլ են գնում հասարակության հետաքրքրությանը»,-ասում է 24-ամյա Վարդանը: Ըստ նրա՝ թիթիզությունը կարող է բնորոշ լինել աղջկան, սակայն չպետք է դա աղջկա գլխավոր նպատակը լինի

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031