Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը «վիժեցնում» է բանակցային գործընթացը»

Հունվար 30,2013 18:02

«Այս տարի նույնպես Ադրբեջանի կողմից լարվածությունը չի թուլանա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն ունեն ներքին եւ արտաքին լեգիտիմության լուրջ խնդիր, հետեւաբար` փորձելու են ներքին խնդիրները լուծել «պատերազմական հռետորաբանությամբ»: Կարծում եմ` այս տարի նույնպես ականատես կլինենք Ադրբեջանի կողմից ազգային փոքրամասնությունների հանդեպ բռնությունների»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով. «Ղարաբաղի հարցում 2  կողմն էլ պատրաստակամ է շարունակել բանակցային գործընթացը, սակայն ցանկալի փոփոխություններ ակնկալել պետք չէ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել: Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը յուրաքանչյուր անգամ «վիժեցնում» է խաղաղ բանակցային գործընթացը»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, պատմաբանը փաստեց, որ այն իրականացնում է ընդամենը միջնորդական առաքելություն եւ խաղաղ բանակցություններ վարելու քաղաքականություն. «Երբեմն կարծում ենք, թե Մինսկի խումբը պետք է լուծի մեր խնդիրները, ինչը սխալ է: Մյուս կողմից, այս տարի ամեն ինչ պետք  է անել, որպեսզի խաղաղ բանակցություններն ընթանան Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե այլ կառույցների, ինչպես ցանկանում է Ադրբեջանը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ` Ղարաբաղի կոնֆլիկտը չի փակվի Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմամբ. «Օրինակ, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան եւ Օսեթիան, սակայն խնդիրը դեռեւս չի փակվել: Մեր պարագայում պետք է գանք այնպիսի համաձայնության, որ 2 կողմի համար էլ այն լինի ընդունելի: Գուցե 2 կողմն էլ ցավալի զիջումներ անի, բայց պետք է գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031