Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառուհիների շահերը ներկայացնող փաստաբանը չափը անցնում է

Հունվար 30,2013 17:44

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ: Սակայն դատը դարձյալ տեղի չունեցավ Սուսաննայի փաստաբանի`Մելանյա Սարգսյանի չներկայանալու պատճառով: Դեռևս անցած դատական նիստերին դատը վարող դատավոր Էդուարդ Մանուկյանը դժգոհել էր, թե նիստերի հետաձգումով պետությանը մեծ վնաս են հասցնում. արդեն իսկ 80 տոննա բենզին են ծախսել ամբաստանյալների վրա, քանի որ նրանց բերում-տանում են Աբովյանի կանանց գաղութից: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում Դոկտոր մականունով հայտնի 60-ամյա Սուսաննայի փաստաբանի չներկայանալը այսօր դարձյալ զայրացրեց դատավոր Էդուարդ Մանուկյանին: «Ես 32 տարվա դատավոր եմ, նման բան չեմ տեսել իմ պրակտիկայում, փաստաբանի պատճառով արդեն 4-րդ ամիսն է` ես պարապուրդ եմ տալիս: Այսօր նորից չի եկել, իր հիվանդ լինելու մասին էլ բժշկական փաստաթուղթ չի ներկայացրել: Եթե հաջորդ դատական նիստին` փետրվարի 5-ին էլ չեկավ, գրություն կուղարկեմ Փաստաբանների պալատին` պահանջելով նրան զրկել փաստաբան աշխատելու իրավունքից: Սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ» , -նեղվեց Էդուարդ Մանուկյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031