Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Արզումանյան. «ԲՀԿ-ի մի սեգմենտը սատարում է գործող նախագահին» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 17:35

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը նախ անդրադարձավ «Սիվիլիթասի» գործին՝ ասելով. «Սիվիլիթասն» ինձ համար մի ամբիոն էր, որտեղ ես բաց խոսեցի թե քաղբանտարկյալների, թե նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին: «Սիվիլիթասը» բաց է աշխատում, եւ տարօրինակ է, որ այսպիսի պրոբլեմներ կան»:

Խոսելով ընտրություններում ստեղծված իրավիճակի մասին, պարոն Իգիթյանն ասաց. «Այնպիսի ակտիվ հասարակություն, ինչպիսին ունեցել ենք 2008-ից հետո, մենք վաղուց չենք ունեցել:  Մենք մեր հնարավորությունը չօգտագործեցինք: Ինչ ստացվեց՝ մի կողմից ընտրություններն անցան, բայց կարեւոր բանը չիրականացավ՝ հասարակական բանավեճը չտեղափոխվեց պառլամենտ, որը պետք էր՝ քաղաքակիրթ երկիր դառնալու: Մի կողմից ունեցանք մի պառլամենտ, որը ոչ պետքական էր Հայաստանին, եւ ունենք հասարակություն, որը սպասելիքներ ուներ ու չիրականացան: Ստացվեց, որ հասարակությունը մեկ տարի սպասում էր՝ ինչ կլինի, երբ ընդդիմությունը այս կամ այն չափով ներկա է խորհրդարանում: Ոչ մի բան տեղի չունեցավ: Ընդդիմության ձայնը չլսվեց խորհրդարանում այն ձեւով, ինչ փողոցում էր հնչում: Հիմա ունենք այն, ինչ ունենք»:

Քննարկմանը մասնակցող «Ազատ դմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանի դիտակմամբ՝ «Ընտրությունները ֆորմալ են անցնում: Իհարկե, կան մարդիկ, որ լուրջ են վերաբերվում, իր ծրագրերն է ներկայացնում, իրեն պահում է այնպես, ինչպես կպահեր քաղաքակիրթ երկրի թեկնածուն: Բայց այս պարագայում, երբ ունենք հիասթափված հասարակություն, իրենց այդպես պահելը չի գնահատվում»:

Ըստ պարոն Արզումանյանի, եթե այսօր խոսում են ընտրողների ցուցակից, որ ուռճացված է, իր համար էական չէ, թե ինչքան մարդ է ընդգրկված ընտրացուցակներում: Պետք է նայել, թե ինչքան է մասնակցում. «600-700 հազար ձայն կեղծվում է՝ այս կամ այն ձեւով, թե՛ բանակի միջոցով, թե՛ հասարակության»:

Ալեքսանդր Արզումանյանը նաեւ ասաց, որ ստեղծված իրավիճակում ընտրություններից առաջ պետք է ընդդիմադիրները կոչ անեն՝ ոչ մի  ձայն ռեժիմին. «Կարելի է այդպես էլ անել: Կամ բոլորս միասին կոչ անենք, որ ռեժիմը վերարտադրվի: Հասարակությունն ասում է, որ այս իրավիճակում նույնիսկ կաշառք չեն բաժանում: Գոնե այն ժամանակ կաշառք էին բաժանում: Ժողովրդավարություն ոչ մի երկրին չեն նվիրում: Ամեն ժողովուրդ պայքարել է, որ իր հետ հաշվի նստեն: ԺԵԿ-ի պետից սկսած՝ պետք է ստիպես, որ քո իրավունքը, օրենքը հարգի»:

Ալեքսանդր Արզումանյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում ընտրություններին. «Մասնակցում է: Մենք չունենք մեր թեկնածուն եւ չենք սատարում որեւէ մեկին, բայց մեր կառույցներն այսօր ամբողջությամբ ընդդիմադիր ուժերի տրամադրության տակ են»:

Հյուրերից մեկը՝ մի պատմաբան հարց տվեց քննարկման մասնակիցներին՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ մեր քաղաքական ուժերը, որ դոշ էին ճղում, խելոք հաշտվեցին, նստեցին միահամուռ իրենց տեղը: Ի՞նչ եղավ, փողը իշխանությունից վերցրեցին, նստան, ի՞նչ արեցին:

Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ իրենք ակտիվ մասնակցում են ընտրական գործընթացներին, ընդդիմադիրներին սատարում, իսկ ընդդիմադիր են, ըստ նրա, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը. «Նրանցից ում էլ ընտրեն՝ կլինի: ՀԱԿ-ի մի սեգմենտը աջակցում է Հրանտ Բագրատյանին, ԲՀԿ-ի մի սեգմենտը աջակցում է գործող նախագահին: Չպետք է թույլ տալ, որ մարդիկ մնան տանը: Ես բայղուշությունը չեմ ընդունում, որ նստենք տանը, ասենք՝ վերջ, պրծավ, մեռանք: Ոչ մի ժողովուրդ ազատության համար տանը նստած չի պայքարում: Բոլորն էլ պայքարել են, մեռել էլ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031