ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայտնի է դարձել փետրվարի 5-ին Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարը լինելու է Նիկոլյա Ռենվիյը: Նրան օգնելու են Ֆրեդերիկ Ակետը եւ Ստեֆան Լուզին: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բենուա Բաստեյնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ