Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք»-ի գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու աշխատանքները

Հունվար 30,2013 17:07

Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաեւ անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում:

Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը զանգվածային լրատվամիջոցներով  ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի պաշտոնից»: Այս կապակցությամբ մենք ստիպված ենք տեղեկացնել, որ  Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։ Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի եւ ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, եւ Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները:

«Ժողովրդավարական  Հայրենիք» կուսակցության հիմանդիր անդամներ`

Ղուկաս Մեհրաբյան

 Պետրոս Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031