Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ հարցում, եթե չասենք հետընթաց արձանագրվեց, ոչ մի բան չեղավ»

Հունվար 30,2013 17:00

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի մասնակցությամբ: Նախապես հայտարարվել էր, որ մասնակցելու է նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն նա չէր եկել: Որպես հյուր քննարկմանը ներկա էր նաեւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հարցին՝ 2012-ին ի՞նչ կարեւոր փոփոխություններ եղան, որ կարող եք նշել՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «3 համանախագահող երկրներում սպասվում էին նախագահական ընտրություններ: Ակնհատ է, որ այս տարածաշրջանային խնդիրները չէին լինելու իրենց կարեւորագույն օրակարգում: ՀՀ-ում էլ խորհրդարանական ընտրություններ էին: Այնպես որ, այս ողջ տարին ընտրություններով անցավ: Վրաստանում եղան դարակազմիկ փոփոխություններ: Եվ սպասել, որ ԼՂՀ հարցում շատ լուրջ առաջընթաց կլիներ՝ սխալ է: Ավելին, եղավ Ադրբեջանի կողմից քայլ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Լկտի, կարելի է ասել, որոշումը մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը: Մենք դեռեւս այդ հարվածի տակից դուրս չենք եկել: Դեռ նոր մենք փորձում ենք վերականգնել ֆորմատը: ԼՂՀ հարցում, եթե չասենք հետընթաց արձանագրվեց, ոչ մի բան չեղավ:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, պարոն Արզումանյանն ասաց. «Խոսք չի գնում, որ կողմերը պետք է բացեն սահմանները: Հայաստանը որեւէ սահման չի փակել, որ բացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031