«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը՝ «2013թ․ մամուլի ազատության ինդեքսը», որում Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը։ 2011-2012 թթ. ինդեքսում Հայաստանը 77-րդն է եղել:
Համաձայն զեկույցի՝ Հարավային Կովկասում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ինդեքսում 100-րդն է, Թուրքիան՝ 154-րդը, Ադրբեջանը՝ 156-րդը, Իրանը՝ 174-րդը։
2013թ. մամուլի ազատության վարկանիշում առաջին տեղում կրկին Ֆինլանդիան է, որին հետևում են Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Դանիան, Լիխտենշտեյնը, Նոր Զելանդիան, Իսլանդիան և Շվեդիան։
«2013թ․ մամուլի ազատության ինդեքսում ԱՄՆ-ը 32-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 148-րդ։
Կարդացեք նաև
Մամուլի ազատության տեսանկյունից ամենաանազատն այս տարի կրկին Էրիթրեան է։ Աղյուսակում նրան նախորդում են Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սիրիան և Սոմալին։
«Օրակարգ»