Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը կարո՞ղ է ինչ–որ բան փոխել

Հունվար 30,2013 16:39

Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական պայմանագրի նախագիծ:  Ըստ փաստաթղթի՝ Քաղաքացիական պայմանագրի նպատակը հետևյալն է. «Սույն պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, Հայաստանի ժողովրդին իշխանության կրողի իրական լծակներով օժտելու հրամայականների վրա»:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է այս նախաձեռնությունը ինչ-որ նոր գործընթացի սկիզբ համարել: Նա պատասխանեց. «Մինչև նախագահական ընտրությունները չավարտվեն, որևէ նախաձեռնություն իրականություն չի կարող դառնալ: Նախագահական ընտրություններից հետո կերևա: Կարծում եմ, որ այդ առումով Նիկոլն էլ չի շտապում»:

Հարցին՝ դրակա՞ն է համարում այս նախաձեռնությունը, տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Որևէ դրական նախաձեռնության բացասական չեմ կարող վերաբերվել: Եթե նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել ազգին, իհարկե, պետք է դրական վերաբերվել: Իսկ հետո կերևա: Չեմ կարողանում գուշակել: Ինձ համար արդեն այս քաղաքական դաշտն այնքան խճճված ու, կներեք, ապականված է, որ այսօր այլևս անհնար է որևէ գուշակություն անել: Նախկինում կարճ ժամկետում կարծես թե իրականացվում էր գուշակություն, հիմա ոչ մի գուշակություն չի իրականացվում»:

Մեր մյուս հարցին՝ Ն. Փաշինյանի նախաձեռնությունը կարո՞ղ է դառնալ քաղաքացիական ակտիվ զանգվածների համախմբման միջոց, որի արդյունքում դրական փոփոխության է հնարավոր հասնել, Զ. Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Առայժմ Ձեր ասածը տեսանելի չէ, հետո՝ չգիտեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Քաղաքացիական պայմանագրի իրականացումը կախված է այն բանից, թե՛ որքա՞ն է
    մեր ժողովուրդը ձգտոեմ մարդավայել ապրելուն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031