Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի դատարաններ, թույլ տվեք, որ ձեզ հարգենք» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 15:51

«Դատարանին ասում ենք, պարտադիր չէ, որ ամեն անգամ արգելանքը դնեք առանց հարցի, հայցի  էության մեջ խորանալու:  Դեռեւս դատաքննության փուլում արգելանք դնելով գույքի վրա՝ ԴԱՀԿ-ին  հնարավորություն են տալիս  ազատ լրատվամիջոցի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել:  Իսկ հիմնական գործողությունները, բնականաբար,  տեխնիկայի նկատմամբ է լինելու: Այսինքն՝ սահմանափակում դնելով գույքի վրա՝ մեկ տարվա ընթացքում խմբագրությունը չի կարողանա հին գույքն օտարել,  նոր գույք ձեռք բերել եւ այլն»,- այսօր ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպված բողոքի երթի ժամանակ ասաց դատարանում թերթի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի  բողոքի աշխատակիցներն այսօր  Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին հանձնեցին միջնորդություն՝ օրաթերթի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջով:

«Գտնում ենք, որ,  այս կտրվածքով, դատարանը պետք է հանի դրված արգելանքի միջոցը՝ վստահություն տալով, որ խմբագրության աշխատանքը չի խոչընդոտվի՝ անգամ հայցվորի պահանջը բավարարող վճիռ կայացնելու դեպքում: Իհարկե, կասկածում ենք, որ նման վճիռ կկայացվի: Բայց ուզում ենք դիմել նաեւ դատարաններին՝  տեղյակ պահելու, թույլ տվեք,  որ մենք էլ ձեզ հարգենք, որովհետեւ ձեր կողմից իրականացվող գործողությունները  անպայման հայցի ապահովման միջոց կիրառելու առումով այնքան էլ չի բխում օրենքից»,-  հավելեց դատարանում թերթի ներկայացուցիչ պարոն Բաղդասարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031