Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրՔա»-ն ծրագրային փոփոխություն է իրականացնում. Բանկերի միություն

Հունվար 30,2013 15:49

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, ս. թ. հունվարի 29-ից, մինչեւ փետրվարի 14-ը,  «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միության մամլո ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Գործող քարտերը մինչ այդ եւ դրանից հետո կշարունակեն սպասարկվել առանց խափանումների:

Ծրագրային փոփոխության  եւ վերազինման անհարժեշտությունը բխում է բանկերի հաճախորդների կողմից ձեւավորված նոր պահանջարկից, քարտերի ու գործարքների ավելացող ծավալներից,  ինչպես նաեւ այս ոլորտում արձանագրվող տեխնիկական եւ տեխնոլոգիական համաշխարհային  զարգացումներից:

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնը` նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրային ապահովման շնորհիվ, հնարավորություն կտա էապես բարելավել քարտերի սպասարկման որակը եւ կնձեռի  նոր ծառայությունների մատուցման հնարավորություններ:

Հայաստանի բանկերի միությունը հայցում է Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031