«Քաղաքական ուժերը մտածում են, որ եթե գեղեցիկ ծրագիր մշակեցին կամ կարգախոս հնարեցին, քննադատեցին իշխանությանը, մրցակցության մեջ դուրս եկան ընդդիմադիր ուժերին,ապա այս ամենը բավական է, որպեսզի մեծ ձայներ հավաքեն, որն իրականում այդպես չէ»,-այսօր այս մասին «Վարկած» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ Ադիբեկյանի, պատճառներից մեկը սա է, որ սոցհարցումները որակվում են որպես քարոզարշավ կամ փիառի մի ձև, մինչդեռ իրենք անդրադառնում են շատ ավելի խորքային խնդիրների, հասկանալու համար, թե այս կամ այն ուժերը ինչպես են ձևավորվում կամ խմբավորվում: Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սոցհարցման տվյալները, որոնք ստացվել են 2013-ի հունվարի 18-19-ին ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքային համաչափ 1650 չափահաս բնակչի հարցման արդյունքում, որոնց գտնելու համար առաջարկ է արվել 2320 հոգու,նրանցից մոտ 670 (29%) հրաժարվել են` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատՃառով:
Պատկերը հետևյալն է`
Կարդացեք նաև
Ձայնը հաստատ կտան | ՀՀԿ | ԲՀԿ | ՀԱԿ | Ժառ | ՀՅԴ | ՕԵԿ |
Ս. Սարգսյան | 20.7 | 4.2 | 0.1 | 0.2 | 0.4 | 0.2 |
Ր.Հովհաննիսյան | 0.8 | 3.2 | 0.5 | 1.7 | 0.4 | 0.1 |
Պ.Հայրիկյան | 0.1 | 0.6 | 0.1 | 0.1 | 0.1 | 0.1 |
Հ.Բագրատյան | 0 | 0.1 | 0.9 | 0.1 | 0.1 | 0.1 |
Ըստ Ադիբեկյանի՝ չկողմնորոշված 15 %-ը, որոնք դեռ տատանվում են իրենց ընտրության հարցում, ապա նրանց 5%-ը պոտենցիալ իրենց ձայնը վաճառելու են, այսպիսով չհերքելով հնարավոր ընտրակեղծիք լինելու առկայությունը. «Ես չեմ բացառում ընտրակաշառքը»,-ասում է նա:
Ադիբեկյանն անդրադառնալով իշխող նախագահի շուրջ վերջին դեպքերից հետո կատարվող լուրերին, ասաց, որ այդ ամենը միայն դրական կարող է անդրադառնալ նրա քարոզարշավի վրա. «Փիառի օրենք կա. ինչ ուզում են խոսեն քո մասին, միայն թե չմոռանան»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ