Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառապանծ մարտիկները» սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Հունվար 30,2013 15:36

«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության հրամանատարական խորհրդի և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերաների միության հրամանատարական խորհրդի համատեղ նիստի ժամանակ ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

«Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը, կապված ս.թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ և գիտակցելով մեր կազմակերպությունների դիրքորոշումների արտահայտման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին անվտանգության կարևորությունը, Արցախյան հակամարտության արդարցի լուծման անհրաժեշտությունն ու մեծ նշանակություն տալով ՀՀ կայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությանը, հայտարարում ենք, որ գալիք նախագահական ընտրություններին սատարելու ենք գործող նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:

Հայտարարում ենք, որ մեր այս որոշումը պայմանավորված է այն արժեքավոր ներդրումով, որ պարոն Սարգսյանն ունեցել է Ազգային ազատագրական պայքարի ժամանակ՝ ամենադժվար և վճռական պահերին գլխավորելով ու համակարգելով հայոց զինված ուժերի գործունեությունը Արցախյան ռազմաճակատում՝ ցուցաբերելով պրոֆեսիոնալ ռազմական ունակություններ և հմուտ կազմակերպչական տաղանդ: Հետագայում ղեկավարելով ՀՀ ՆԳՆ և Ազգային անվտանգության համակարգերը՝ Սերժ Սարգսյանը, քաջատեղյակ լինելով այդ համակարգերի ուժեղ և խոցելի կողմերին, լծվել է դրանց ամրապնդմանն ու զարգացմանը, ապա դառնալով ՀՀ պաշտպանության նախարար շարունակել իր ավանդը ներդնել ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և սպառազինմանը: Հետագա տարիներին Սերժ Սարգսյանն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ քաղաքական և պետական գործիչ՝ ղեկավարելովՀՀ քաղաքական և տնտեսական զարգացումը կարևոր փուլերում:

Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բոլոր հանգամանքները, ինչպես նաև Արցախյան պատերազմից ապացուցված վերաբերմունքն իր մարտական ընկերների հանդեպ ու ազատագրված տարածքների նշանակության գիտակցումը, անկասկած մեզ ապացուցում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ միակ և այլընտրանք չունեցող նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:»

«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության հրամանատարական խորհրդը և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերաների միության հրամանատարական խորհրդը կոչ են անում իրենց բոլոր մարտական ընկերներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպություններին ս.թ. փետրվարի 18-ին սատարել Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ,,Փառապանծ մարտիկներ,, դուք սատարեք, թե հետո ինչ կլինի՝ հերն էլ անիծած:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031