Երեկ գիշեր, ժամը 02:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Կապանի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող «Պռշնի» բացօթյա սրճարանում, որի հետեւանքով այրվել է Յ. Ասատրյանին պատկանող սրճարանի 25 ք.մ մակերեսով տաղավարը` գույքով հանդերձ:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տեղեկատվությամբ` հրդեհի մասին 1:58-րոպեին ահազանգ ստանալուց հետո, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, որին հաջողվել է կրակը մեկուսացնել 2:15-ին: Միեւնույն ժամանակ էլցանցի հերթապահությանը տեղյակ էր պահվել տեղանքը հոսանքազրկելու մասին: 2:56 րոպեին, սրճարանի տարածքը հոսանքազրկելուց հետո, բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է:
Սրճարանը ձմռան սեզոնի գիշերվա այդ ժամին չէր գործում եւ դեպքի պահին բարեբախտաբար տեղում հաճախորդներ չեն եղել:
Հրդեհի պատճառների մասին դեռ մանրամասներ չեն հաղորդվում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ինչ ամոթ է, երկիրը կործանում են երգ ու պարով, շեռժիկաբարո հայաստանում: