Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանցի գործով դատախազը պատրաստվում է ճառի

Հունվար 30,2013 15:29

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սուրենյանցը մեղադրվում է Գ.Ղասաբյանից 508 000 ՀՀ դրամ խարդախությամբ տիրանալու համար:

Տուժողը նախորդ դատական նիստի ժամանակ հայտնեց, որ պարտքուպահանջ չունի, քանի որ «իր ընկեր» Ս.Սուրենյանցը վերադարձրել է իրենից վերցրած պարտքը:

Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը պատրաստվում է պաշտպանական ճառի եւ էլի պնդելու է, որ իր արարքում հանցակազմ չկա, եւ որ իր գործը քաղաքացիաիրավական հարաբերություններին է վերաբերում:

Ի դեպ, դատարանում այսօր հետազոտվել են ապացույցները, դատախազ Լ.Աշրաֆյանը խնդրել է մեկ շաբաթ ժամանակ ճառին պատրաստվելու համար:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031