Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները գառան դիմակով ԵՄ պատվիրակության հետ խոսում են, հետո գայլերի պես հարձակվում…» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 15:20

Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի, այսօր բողոքի երթ է անցկացվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ:

Երթը սկսվեց Աբովյան փողոցից, շարունակվեց կառավարության շենքի առջեւ եւ ավարտվեց դատարանի շենքի մոտ:

«Արդարություն, ոչ ճնշումներին» վանկարկումներով թերթի ընթերցողները իշխանություններին հաղորդում էին. «Ձեզ չի հաջողվի հաղթել մամուլին, չի հաջողվի հաղթել ժողովրդին»:

Երթին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Կարճ ժամանակով երթին մասնակցեց նաեւ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

«Հերթական անգամ փաստենք, որ ապրում ենք բռնապետությունում եւ մամուլի ազատությունը ուղղակի խեղկատակություն է Հայաստանում: «Ժողովուրդն» առաջինը չէ, ոչ էլ նախավերջինը, նման բաներ լինելու են: Չկա լրատվամիջոց, որն այս ճանապարհով չի անցել, որին կեղծիքով դատարան չեն մտցրել: Հիշո՞ւմ եք «Գալայի» 80.000 դոլարի պատմությունը, հիշո՞ւմ եք՝ ինչպես գյումրեցին իր վերջին կոպեկը հավաքեց, որ «Գալային» պաշտպանի ավազակներից: Հիշո՞ւմ եք «Հայկական ժամանակի», «Չորրորդ իշխանության» պատմությունը: Այսինքն բոլոր նրանք, որոնք ռեժիմին դեմ են եղել, պարտադիր անցել են այս ճանապարհով: Սրանք ձեւը գտել են՝ խոսել գառան դիմակով Եվրամիության տարբեր պատվիրակությունների հետ ու հենց հասնեն երկիր, անմիջապես հանեն այդ դիմակը ու գայլերի պես հարձակվեն ժողովրդի վրա, հատկապես՝ մամուլի: Այստեղ թող հաստատ իմանան՝ էն խիարը թարս աճեց»,- դատարանի շենքի առջեւ ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան՝ օրաթերթից պահանջելով իրեն վիրավորելու համար 3 միլիոն դրամի փոխհատուցում: Թերթի աշխատակիցները պնդում են, որ Խ. Խաչատրյանը իրենց դատի է տվել՝ «ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է վաճառում» հրապարակման համար, նաեւ հրապարակում է եղել, որ Խաչատրյանը Պետեկամուտների կոմիտեում կռիվ է արել՝ ժամկետանց հավկիթների առումով:

Երթի մասնակիցները դատարանին հանձնեցին միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամ արգելանքը հանվի: Հակառակ դեպքում, թերթի աշխատակիցները մտահոգություն ունեն, որ ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն եւ խոչընդոտել օրաթերթի գործունեությանը:

PrevPhoto
NextPhoto

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031