Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանն այսօր, որպես զբոսաշրջային, դեմք չունի». Մարիա Բարաղամյան

Հունվար 30,2013 15:14

«Տուրիզմի ոլորտում բարեփոխումներ ասվածը մեկ տարում հնարավոր չէ իրականացնել: Մեր նպատակն է Երեւանը ներկայացնել միջազգային հարթակներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւան քաղաքի տուրիզմի զարգացման մասին նշեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Նրա պնդմամբ, զբոսաշրջության համար գրավիչ ծրագրեր են մշակվում.

«2013թ.-ին շարունակելու ենք զարգացնել կապը միջազգային հարթակների հետ՝ քարտեզներով, նյութերով կօգնենք զբոսաշրջիկներին՝ կողմնորոշվելու մայրաքաղաքում: Երեւանն այսօր, որպես զբոսաշրջային, դեմք չունի: Մրցույթներ են կազմակերպվում, որի միջոցով մենք Երեւանը կներկայացնենք, որպես զբոսաշրջային քաղաք դրսում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Երեւանցին էմոցիոնալ է, հետեւաբար ավտոբուսների վրա գրվել է՝ Երեւան զգա քո ջերմությունը»:

Մարիա Բարաղամյանի համոզմամբ, քաղաքային կահավորումը, շատրվանները, ցուցանակները, նստարանների գոյությունը միտված է քաղաքը դարձնել հարմարավետ, եթե քաղաքը հարմար է բնակչի համար, ապա հյուրերին նույնպես հարմար է.

«Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՊՀ երկրներ, Միացյալ թագավորություններ, Իրան, այս բոլոր երկրներից պարտադիր հոսք լինում է դեպի Երեւան, ինչը շատ ուրախալի փաստ է: Զբոսաշրջիկները այցելում են առաջին հերթին Երեւանի սիրտ՝ հրապարակ, Կասկադ համալիր, պատմության թանգարան եւ այլ տեսարժան վայրեր: Այսօր կան եռաչափ լուսանկարներով ալբոմներ, նաեւ՝ գիշերային Երեւան ալբոմը, որտեղ տեղ են գտել քաղաքում կատարված բոլոր լուսանկարները եւ զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում տեսնել գեղեցիկ վայրերը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031