Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ:
«Թո՛ղ Ձեր հավատքն ու նվիրումը ամրապնդեն մեր Եկեղեցու Երուսաղեմի նվիրապետական Աթոռը և սուրբ հողում բազմադարյա պատմություն ու հարուստ ավանդույթ ունեցող հայոց ներկայությունը:
Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննարկել և, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերել պատմական Ձեր Աթոռին` հայոց մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ