Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը դիմել է դատախազություն

Հունվար 30,2013 14:32

Երեկ Գյումրի այցելած Հրանտ Բագրատյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի իր հաղթելու շանսերը, որին ի պատասխան՝ թեկնածուն անչափ զայրացավ իրենց սոցիոլոգի տեղ դրած, սակայն իրականում իշխանությունների պատվերը կատարող մարդկանց տարածած դեզինֆորմացիայից: «Իմ հաղթելու շանսերը բարձր են, հիմնական ինտրիգը Բագրատյան- Սերժ Սարգսյան է, հիմա փորձեր են արվում որոշակի սոցիոլոգիական ապրոսներով ցույց տալ, թե այլ ինտրիգ գոյություն ունի, չկա: Մենք հավատում ենք մեր ինտրիգին, եթե իմացել եք, երեկ ես Երևանում ասել եմ բոլորին, կնայեք մի քանի կայքերում հարցադրումներ են գնում. Առաջին, երկրորդ մարդկանցից ոչ մեկը Սերժ Սարգսյանը չէ, առաջին, երկրորդ տեղերում ամենևին Սերժ Սարգսյանը չէ: Ինչ վերաբերում է սոցիոլոգիական որոշ հարցումներին, ես երեկ նույնիսկ դիմեցի դատախազություն: Պահանջեք, ովքե՞ր են էս մարդիկ, ովքե՞ր են իրենց վճարել, ի՞նչ օրենքն է պահանջում, էս մարդիկ ի՞նչ հիմնարկ են, ո՞վ է հիմնադիրը, հարկայինը գիտի՞` նրանց վճարե՞լ են, թե՞ չէ: Եվ վերջապես, հերիք է, մարդը նստած բացահայտ իշխանությունների պատվերով դեզինֆորմացիա է վաճառում, գոնե ինֆորմացիա վաճառեր», -նեղվեց Հրանտ Բագրատյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031