Հեռուստալրագրող Սառա Կարբոներոն, որ Իկեր Կասիլիասի ընկերուհին է, անձամբ է համոզվել դրանում:
«Արքայական ակումբի հանդերձարանում շատ վատ մթնոլորտ է: Մոուրինիոն ընդհանրապես դադարել է շփվել ֆուտբոլիստների հետ: Հանդերձարանը բաժանվել է երկու ճամբարի: Եվ մեզ մնում է զինվել համբերությամբ եւ սպասել մրցաշրջանի ավարտին: Գլխավոր հարցն այն է, թե Մոուրինիոն, արդյոք, կհետանա՞», – Կարբոներոյի խոսքերը մեջբերում է «La Jugado» հանդեսը:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները տեղեկացրել էին Մոուրինիոյի, «Ռեալի» առաջնորդ Սերխիո Ռամոսի եւ նույն ՝ դարպասապահ Իկեր Կասիլիասի միջեւ հակասությունների մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ