Հունվարի 29-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան 8 շենքի դիմաց գտնվող կիսակառույց սեփական տանը պոկվել է վերելակի ճոպանը, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արագ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Պարզվել է, որ Գասպարյանին պատկանող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է ցած: Պատահարի հետևանքով վերելակում գտնվող 1988 թ. ծնված Ալբերտ Նիկոլյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները տուժածին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, այնուհետև Ա. Նիկոլյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ԱԻՆ