Հայտարարություն
Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ`
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ
խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն,
Կարդացեք նաև
համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,
ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
սերժ սարգսյանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ: Իմչպե՞ս կարող է նման բան
տեղի ունենալ: Դա մեր երկրում բացառվում է: Մի՞ թե՛ այդքան միամիտ էք, որ
նման բաների կարող էք հավատալ: