WBO վարկածով 1-ին կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոները հաջորդ անգամ ռինգ մտնելու է ապրիլի 13-ին: Ենթադրվում է, թե այդ օրը նա Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում հանդիպելու է WBA տիտղոսակիր, կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի հետ: Սակայն Դոների պրոումոթեր Բոբ Արումը «8countnews.com» կայքին տեղեկացրել է, որ քննարկվում է նաեւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ ռեվանշ մենամարտը: Հիշեցնենք, որ Դոները Վախթանգին հաղթել էր 2007 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ