Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 30-ին տեղի կունենա բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակցի կողմից խարդախությամբ գումարներ վերցնելու գործով առաջին դատական նիստը:
Այսպես, ըստ մեղադրանքի, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի իրավաբան Զավեն Մարկոսյանը «հանցավոր դիտավորությամբ նույն ֆակուլտետի ուանողներից ուսման վարձերը զեղչված վճարելու պատրվակով՝ խաբեությամբ վերցրել է գումարներ»:
«Փաստինֆո»