Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլյա Սարկոզի՞ն է ստիպել Միշել Պլատինիին

Հունվար 30,2013 12:56

«France Football» հանդեսում տպագրված լրագրողական հետաքննությունն այն մասին, իբրեւ Քաթարը գնել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը, նոր զարգացումներ է ստանում:

Կոռուպցիայում մեղադրվող անձանց ցուցակում հայտնվել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անունները: Ըստ այդմ, քվեարկությունից առաջ Սարկոզին Քաթարի արքայազն  Թամիմ բեն Համադ բին Խալիֆ Ալ-Թանիի հետ Պլատինիին ճաշի է հրավիրել եւ համոզել, թե ում օգտին պետք է քվեարկել: Պլատինին ընդունում է այդ հանդիպման փաստը, սակայն պնդում է, որ համոզելու մասին ոչ մի խոսք չի եղել եւ Ֆրանսիայի նախագահը խոսել է միայն ֆրանսիական ֆուտբոլում ներդրումների մասին:

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները ֆուտբոլային այս սկանդալի առնչությամբ հայտարարել է, թե բացառված չէ, որ ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներ, կամերունցի Իսսա Հայատուն, պարագվայցի Նիկոլաս Լեոսան, արգենտինացի Խուլիո Գրոնդոլան եւ գվատեմալացի Ռաֆայել Սալգադոն Քաթարին իրենց ձայնը տալու համար ընդհանուր առմամբ ստացած լինեն $ 20 միլիոն:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031