«Սերժ Սարգսյանի հետ բանավիճելը սուր ճոճել է, նա չի գա, բայց ես պատրաստ եմ: Ես բոլորի հետ եմ պատրաստ բանավիճել, օրինակ Րաֆֆիի հետ մի քիչ դժվար կլինի, բայց էլի պատրաստ եմ»,-այսօր «Սլաք» ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ`եթե լինեն լուրջ, առանց ճնշումների առաջադրումներ, ապա ըստ նրա, իրենից բացի, կան էլի ընտրվողներ. «Ես անուններ չեմ տա, բայց համենայնդեպս այս թեկնածուների մեջ չկա նա: Իսկ եթե ես լինեի նախագահ, Տիգրան Սարգսյանի պես վարչապետ կես ժամ չէի պահի, մանավանդ եթե «ատկատներ» կան, գոմեշի միս եւ այլն: Իսկ նա ընդամենն ասում է՝ Տիգրան, այդպես չի կարելի… Եթե ես որեւէ մեկի անունը տամ, նա հաստատ խնդիրներ կունենա, այդ պատճառով էլ չեմ ասի, որ եթե օրինակ ես լինեի նախագահ՝ ով կդառնար վարչապետ: Ինչպես Նաիրի Հունանյանն էր ասում, ում անունը տալիս եմ՝ պրոբլեմներ է ունենում, հիմա ինձ մոտ էլ է այդպես»:
Հարությունյանը նշեց, որ ինքը ոչ մի թեկնածուից այսօր նեղացած չէ, թեկուզ եւ Պարույր Հայրիկյանը չարձագանքեց իր կոչին ու չկանգնեց իր կողքին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև