Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցներում «պատրաստվում» են ընտրություններին, ԿԳՆ-ն տեղյակ չէ

Հունվար 30,2013 12:51

Երեկ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մի հաղորդագրություն էր տարածել,  որտեղ նշում էր. «Ահազանգեր են ստացվում, որ այս նախընտրական շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների եւ ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում…. Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում եւ/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորները քաջ հայտնի է (փոքր է աշխարհը, առավելեւս` Հայաստանը)… Նաեւ հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը»:

Aravot.am-ը պարոն Սաֆարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ կոնկրետ դեպքեր ու փաստեր ունե՞ն: Նա մանրամասնեց. «Ես էլ մի այդպիսի ծնողական ժողովի եմ գնացել, և տնօրենը շշկռվել էր, չգիտեր՝ ինչ խոսեր: Նա սփրթնել էր և կես ժամ ուղղակի յուղ վառեց, ու ծնողներն այդպես էլ չհակացան՝ ինչու են իրենց կանչել: Այլ կոնկրետ փաստ ունենք, որ հիմնարկի աշխատողներին էլի հանձնարարել են անձնագրային տվյալներ ապահովել: Մտերիմ մարդիկ են, չեմ կարող անունները տալ, քանի որ աշխատանքից կազատեն: Որ պայքարը այդ մարդկանց ուսերին չընկնի, դրա համար էլ հաղորդագրությունը տարածել եմ, ինչը շատերն են ողջունել: Բոլոր տվյալները կտրամադրենք շտաբին, և շտաբն ինքը կորոշի ինչ անել»:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք թեժ գծին նման ահազանգեր չեն ստացել: Իսկ տարածված հաղորդագրության կապակցությամբ հայտնեց. «Մանկավարժական խորհրդի նախագահը կարող է հրավիրել ժողովներ, դրանք ընդունված պրոցես են՝ աշակերտների խնդիրները, դաստիարակության հետ կապված խնդիրներ քննարկելու համար: Բայց քանի որ կոնկրետ որևէ դպրոցի անուն նշված չէ, մենք այդ հայտարարության հիմքն ու հավաստիությունը ստուգել չենք կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031