Այսօր «Սլաք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսելով նախագահական ընտրությունների քարոզարշավից ասաց, որ իր համար զարմանալի էր նախագահի երեք թեկնածուների հայտարարությունը, մանավանդ այն, որ Արման Մելիքյանը անընդհատ խոսում էր դրա մասին, նախաձեռնության հեղինակն ինքն էր, բայց նրա անունն այդ հայտարարության տակ չի գրվում. «Սա նշանակում է, որ այս թեկնածուները չեն ուզում որ իրենց եռամիասնությունը խախտվի»:
Հարությունյանը նշեց, որ ինքը դիտելով Սերժ Սարգսյանի քարոզարշավային նյութերը` ազդվել էր. «Հատկապես այն նյութերը, որոնք վերաբերում էին Բանակի օրվան, երբ նախագահը խոսում էր քաղաքացիների հետ, նաեւ այն, որ Մովսես գյուղում խորթուբորդով խոսեց գյուղացու հետ՝ ասելով, թե ինքն ի՞նչ կապ ունի, որ նրա երեխաները Հայաստանում չեն: Դե իհարկե հենց նախագահն է մեղավոր:
Այսօր ովքե՞ր են նախագահի շրջապատը. Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան եւ այլն, հետեւաբար էլ ի՞նչ խորհուրդներ պետք է տան նրան»:
Հարությունյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ելույթները, ասաց. «Նախագահին պատիվ չի բերում վարունգի թեմայով բաներ խոսելը: Չի կարելի: Ես կոչ եմ անում ապագա նախագահներին չմոռանալ, որ իրենք միշտ չէ, որ նախագահ են լինելու եւ հնարավոր է՝ մի օր էլ իրենք զբաղվեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Ապագա նախագահը պետք է լինի յուրաքանչյուրինը, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, քանի որ ընտրողների քառասուն տոկոսը չունի իր թեկնածուն»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ ես կարծում եմ, որ հենց նախագահը պետք է խոսի վարունգի թեմայով: Եթե ոչ
նա,՝ ապա ուրիշ ո՞վ: