Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գլխավոր դերակատարը պատրաստ չէ մասնակցել որեւէ բանավեճի»

Հունվար 30,2013 12:38

Այսօր հանրային լսումներ էր կազմակերպվել՝ նախագահական ընտրությունների գործընթացների վերաբերյալ: Երեւանի մամուլի ակումբը հայտարարությամբ հանդես եկավ՝ առաջարկելով հեռուստաբանավեճ կազմակերպել ուղիղ եթերով՝ քարոզարշավը մրցակցային եւ բովանդակային դարձնելու համար: Կոչն առաջին հերթին ուղղված է Հանրային հեռուստաընկերությանը

Լրագրողների հետ ճեպազրույցում Aravot.am-ը պարոն Նավասարդյանից հետաքրքրվեց, թե  հաշվի առնելով «Արմնյուզի» եթերում Սամվել Ֆարմանյանի եւ Վլադիմիր Կարապետյանի թեժ մթնոլորտում ընթացած բանավեճը, մտահոգություն չկա՞, որ թեկնածուների բանավեճերը կա՛մ չեն լինի, կա՛մ կլինեն նույն մթնոլորտում, ամեն մեկը մյուսի առանձնատան նկարները բերելով, սխալները հիշեցնելով: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե մենք  խոսում ենք քաղաքակիրթ բանավեճի մասին, սա նշանակում է, որ բավականին խիստ եւ հստակ կանոններով պետք է այն անցնի: Այն բանավեճը, որը դուք հիշատակում եք, կանոնները պահպանված չէին: Բայց եւ լրագրողը, որը վարում է բանավեճը, ե՛ւ տեխնիկական հնարավորությունները պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ մասնակիցները չկարողանան խախտել ԶԼՄ-ի կողմից հաստատված կանոնները: Այդպիսի բանավեճ կանոններով մենք շատ քիչ ենք ունեցել կամ ընդհանրապես չենք ունեցել: Կանոնները պահպնվել էին Դավիթ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճի ժամանակ:

Թեկնածուներից յուրաքանչյուրը գտնում է, որ ինքը ավելի բարձր կալիբրի գործիչի հետ կարող է բանավեճի գնալ: Մեր հարցին՝ կհաջողվի՞ ըստ ձեզ որեւէ բանավեճ կազմակերպել՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ դա միայն մեր երկրում չէ. «Երկու հիմնական թեկնածու որոշելը եւ նրանց բանավեճը հրավիրելը շատ դժվար է, դրա համար մենք որոշել ենք հրավիրել բոլոր թեկնածուներին կամ նրանց ներկայացուցիչներին: Կոչ թենք անում բոլոր թեկնածուներին չկաշկանդվել, եթե հենց թեկնածուով հանդես չի գալիս: Կարող է շտաբի պետը լինել»:

Դիտարկմանը, որ մի քանի թեկնածուներ առաջարկել են ՀՀ նախագահին իրենց հետ բանավիճել, բայց ոչ մի արձագանք չկա՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ գլխավոր դերակատարը  պատրաստ չէ մասնակցել որեւէ բանավեճի: Միգուցե երբ երկրորդ  փուլ լինի, այդ դեպքում մասնակցի երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուի հետ: Մի քանի թեկնածուներ նույնպես հայտարարել են, որ կբանավիճեն միայն գործող նախագահի հետ: Այսինքն, դա նշանակում է, որ դժվարություն կա, որ թեկնածուները առաջին դեմքերով մասնակցեն: Բայց կարող են լինել թեկնածուների ներկայացուցիչերը: Մենք հաշվի առնելով իրական իրավիճակը, դա հաշվի առնում ենք: Ի վերջո կարեւոր է ծրագրերի, անելիքների հետ ծանոթացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031