Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էր բուսնում խիարը

Հունվար 30,2013 12:34

Տավուշի մարզի Մովսես գյուղում Սերժ Սարգսյանի եւ տարեց մի գյուղացու միջեւ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել։ Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը մոտենում է գյուղացուն եւ հարցնում. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»։ «Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»։ ,Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր գնային»։ «Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»։ «Գյուղում զավոդ լինե՞ր»։ «Հա»։ «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»։

Համաձայնվեք՝ իսկապես ֆանտաստիկ երկխոսություն է։ Անհայտ գյուղացին երկու նախադասությամբ ջախջախում է Սերժ Սարգսյանի «պետական կառավարման հայեցակարգը», իսկ սա ընդամենը ինչ-որ անհեթեթ արդարացումներ է փնթփնթում՝ իբր արտագաղթի պատճառը ոչ թե իշխանությունների վատ աշխատանքն է, այլ այն, որ գյուղացիները սխալ են մտածում (դրա համար էլ «խիարը թարս ա բուսնում»): Ի դեպ, Սերժ Սարգսյանը սխալ է օգտագործում ժողովրդական խոսքը. ոչ թե «խիարը թարս

ա բուսնում», այլ «խիարը ծուռ ա բուսնում» («թարս» բուսնել չի կարող): Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը Սերժ Սարգսյանի սխալ պատկերացումն է արտագաղթի պատճառների մասին։ Նրա կարծիքով՝ գյուղացիները պիտի սուսուփուս հող մշակեն, գլուխները կախ «յոլա գնան», գոհ լինեն, որ սովից

չեն մեռնում, ու չերազեն «զավոդի» մասին։ Իսկ այդ սրիկաները (ինչպիսի չտեսնված լկտիություն) ուզում են «զավոդում» աշխատել ու աշխատավարձ ստանալ, եւ եթե չի ստացվում՝ դավաճանաբար թողնում-գնում են Ռուսաստան։

Տեսնես ինչո՞ւ այդ անպետքները չեն ուզում հող մշակել։ Որովհետեւ դա եկամտի աղբյուր է միայն այն դեպքում, եթե շատ ես մշակում, այսինքն՝ կարողանում ես բերքը վաճառել եւ տարեկան գոնե մեկ միլիոն դրամ մաքուր շահույթ ստանալ (ամիսը 80 հազար դրամ): Բայց վառելիքը թանկ է, պարարտանյութերն ու թունաքիմիկատները թանկ են, տեխնիկայի վարձակալությունը թանկ է, տրանսպորտը (ապրանքր շուկա հասցնելու համար) թանկ է, շուկայում «տեղի համար» պիտի ավելի շատ վճարի, քան իր ապրանքի գինն է եւ այլն։ Ուրիշ բան, եթե տեղում վերամշակող գործարաններ լինեին, բայց Սերժ Սարգսյանն,  ինչպես  արդեն տեսանք, «զավոդը» համարում է սխալ մտածողություն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ թե խիարը ինչպես է բուսնում,՝ մենք բոլորս ականատես ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031