Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր իսկ շտաբի իրականացրած նորանոր խախտումներ բացահայտել»

Հունվար 30,2013 12:16

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մասնաճյուղի պատից պոկել է իր իսկ քարոզչական պաստառը, քանի որ, իր կարծիքով, այն փակցված է եղել արգելված տեղում։

«ՉԻ» – Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույն երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը փողոցը հատել է արգելված վայրում, ապա երկու ժամ շարունակ վազել պետավտոտեսչության մեքենայի հետեւից, ի վերջո հասել, կանգնեցրել մեքենան եւ ստիպել, որ իրեն տուգանեն: Ավելի ուշ պարզվել է, որ նա փողոցն ամենեւին էլ արգելված վայրում չի հատել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը եւ դա դիտարկել որպես թեկնածուի քարոզչության խոչընդոտում։

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր իսկ շտաբի իրականացրած նորանոր խախտումներ բացահայտել եւ տեսախցիկների աոջեւ կշտամբել ինքն իրեն։ Չնայած թիմակիցների համառ պնդումներին՝ ինքն իրեն տնային կալանքի ենթարկելու տարբերակն առայժմ չի քննարկվում։ Կամավոր հիմունքներով անկյուն կանգնելու տարբերակը նույնպես մերժվում է՝ գեղագիտական նկատառումներով։

«Չորրորդ ինքնիշխանություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031