Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուի հիմնադրամում գումար չկա, բայց ծախսվում է

Հունվար 30,2013 12:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջն արդեն կատարվել է,- մեզ հետ զրույցում հավաստեց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` նշելով որ ընտրական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող պաստառներն արդեն վերացրել են:

Ըստ Վ. Սեդրակյանի՝ դրանք տպագրվել են իր միջոցներով, իսկ թե որքան գումար է դրանց վրա ծախսել հրաժարվեց մանրամասնել` նշելով, որ գումարի չափը ցանկություն չունի ասելու: Նկատենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանի հիմնադրամում հունվարի 25-ի դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

Ինչ վերաբերում է նոր` Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխանող քարոզչական պաստառների քանակի և տպագրության գումարին, ապա մեր զրուցակիցն ասաց.

– Նորերը երբ որ պատրաստ կլինեն, նմուշը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և կփակցվի, դեռ տպարանում են:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 25-ի նիստում որոշել էր 3 օր ժամանակ տրամադրել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները վերացնելու համար։ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հերթական ստույգայցի ժամանակ հունվարի 24-ին արձանագրել էր հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստը, մինչդեռ նշված տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:

Փաստինֆո

Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031