Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան գյուղապետեր, որոնք սպառնում եւ ուղղորդում են համագյուղացիներին»

Հունվար 30,2013 12:08

Այսօր հանրային լսումներ էր կազմակերպվել՝ նախագահական ընտրությունների գործընթացների վերաբերյալ:

Ընտրական օրենսդրության խնդիրների մասին խոսելիս Թրանսփարենսի ինթերնեյլշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց, թե փաստեր կան, որ իշխանական կողմի ներկայացուցիչները գործուղումների են գնում պետբյուջեի հաշվին եւ դրա շրջանակներում իրականացնում քարոզչություն՝ իրենց թեկնածուի մասին, ինչը ստեղծում է անհավասար դաշտ: Կան գյուղապետեր, որոնք սպառնում եւ ուղղորդում են համագյուղացիներին: Պետական կազմակերությունները նույնպես ուղորդում են, կոնկրետ հրահանգներ են տալիս: Սոնա Այվազյանի խոսքերով՝ այդ մասին արդեն իսկ ահազանգեր կան: Այդպիսի սպառնալիքներ ու հրահանգներ ընտրատեղամասերից 50 մետր շառավղից հեռու են նաեւ տեղի ունենում, եւ դրանք հնարավոր չէ բացահայտել. «Մոնիտորինգի արդյունքում երբ դիտարկել ենք պաշտոնապես զեկուցվող տվյալները, պարզվել է, որ այնքան մեծ է եղել մի ընտրատեղամասում մասնակցությւոնը, որ ստացվել է՝ մի ընտրողը մի քանի վայրկյանում քվեարկել, դուրս է եկել, ինչը տեխնիկապես պարզապես հնարավոր չէ: 713 տեղամասերում 3 ժամ այնպիսի իրավիճակ է եղել, երբ ընտրողներից յուրաքանչյուրին 60 վայրկյանից քիչ ժամանակ է տրամադրվել ընտրելու համար, ինչը հնարավոր չէ հասցնել: Սա կասկածների տեղիք է տալիս: Մի շարք անճշտություններ են եղել»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ միշտ Հայաստանում հետընտրական ծանր վիճակ է ստեղծվել: Շատ դրամատիկ ընտրություններ ենք միշտ ունեցել: 2008-ին դա փոխվեց ողբերգականի, երբ ունեցանք 10 զոհեր: Ըստ նրա, այս ընտրություններին, երբ Վարդան Օսկանյանի դեմ քրգգործ հարուցվեց ծանր հոդվածով՝ ԲՀԿ-ին շարքից հանեցին: Գաղտնի, փակ բանակցություններից հետո առանց լուրջ բացատրություններ տալու մեկը մյուսի հետեւից հրաժարվեց ընտրություններին մասնակցելու: Մինչ այդ ԲՀԿ-ից ինֆորմացիա են տալիս, թե ԲՀԿ-ում թեժ քննարկում է, մտածում են Ծառույանին առաջադրել, թե Օսկանյանին եւ հանկարծ ԲՀԿ-ն որոշում է ընդհանրապես չմասնակցել. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականում չունենք մրցակցություն: Մի կողմից մեզ մոտ քաղաքական կուսակցութունները չեն կայացել: Ամեն կեղծված ընտրություններից հետո կուսակցությունում տիրում է հուսահատություն»:

Սոնա Այվազյանը հորդորեց իշխանություններին անել նվազագույն քայլը՝ այս ընտրությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Այն է՝ հրապարակել ընտրացուցակները, որովհետեւ ԿԸՀ նախագահի բացատրությունները այդ առնչությամբ թե ինչու չեն հրապարակում, անհիմն են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Սոնա Այվազյանի լուսանկարը՝ www.hra.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031