Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետների կարծիքները «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին

Հունվար 30,2013 11:55

Ֆիլմի  ավարտից հետո  մոտեցանք հրավիրյալներից մի քանիսին

եւ փորձեցինք նրանց կարծիքը լսել։ Արա Երնջակյանի կարծիքով, ամեն ինչ շատ լավ էր. «Ես շատ վախենում էի, անկեղծ ասած, որովհետեւ թեման շատ վտանգավոր էր՝ լավ իմաստով, ուրախ եմ, որ չհիասթափվեցի եւ բավականին մեծ ապրումներ ունեցա այդ 2 ժամվա ընթացքում։ Ես այնքան ուրախ եմ, որ ռեժիսորի աչքերով չեմ նայել այս ֆիլմը, այլ նայել եմ հանդիսատեսի աչքերով։ Նժդեհի 2 դերակատարներն էլ շատ համոզիչ էին, փայլուն կազմ էր խաղում»։ Հետաքրքրվեցինք, թե ֆիլմի 7 միլիոն բյուջեն երեւո՞ւմ էր էկրանից։ «Չեմ ուզում դրա մասին խոսել, ես նայում էի ֆիլմ, թող հաշիվները ուրիշներն անեն, թե ինչքան է ծախսվել, դա արդեն… ընդհանրապես կինոն թանկ հաճույք է, իսկ Նժդեհին, ինձ թվում է, պետք էր նման գումարներ հատկացնել»։

Արմեն Խանդիկյանի կարծիքով, բարձր որակի ֆիլմ էր ստացվել. «Մեկ շնչով նայել եմ, բարձր կուլտուրա կա ֆիլմում, ուրախ եմ,֊ ֊որ վերջապես Նժդեհի մասին այս թեմայով բարձր որակի ֆիլմ ունեցանք։ Նժդեհի դերակատարների դեպքում ինձ համար կարեւոր էլ չէր՝ նմանությունը շատ է, թե քիչ, կարեւորը համոզիչ էին»։

Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ ֆիլմի ընթացքում հասցրել է մի քանի անգամ հուզվել. «Որովհետեւ դրվագներ կային, որոնք որ սրտից էին խոսում, երաժշտությունը շատ գեղեցիկ էր։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր իրականության մեջ այդպիսի երեւույթներ են լինում, որտեղ արժեւորման սկզբունք կա։ Սա իսկապես արժեւորում է, իսկ տեխնիկական հարցերն ինձ այդքան էլ չեն հուզում, ինձ մի բան է հուզում, որ ես կուզենամ, որ իմ երեխան նայի այս ֆիլմը։ Միգուցե ինչ-որ մի տեղ պատմական մի փաստ այն չէ, որովհետեւ գեղարվեստական ֆիլմ է, բայց ազգային գաղափարախոսություն այս ֆիլմում ես գտա»։

Արթուր Սահակյանը դժվարանում է պատասխանել՝ Նժդեհին արժանի՞ ֆիլմ էր, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում կարծում է, որ մեզ պետքական ֆիլմ է. «Լավ է, որ լավ է, ու շատ պետք է այս ֆիլմը։ Ես մեկ-մեկ ֆիլմի ընթացքում նայում էի նաեւ դահլիճին ու տեսնում էի, որ իրենք ընդունում են, հատկապես վերջին խոսքերը ցնցում էին, ամեն ինչ շատ լավ էր»։

Կարեն Ջանիբեկյանն էլ ուրախ էր այնքանով, որ «նայեցինք նորմալ, մարդկային, հոգեբանական ֆիլմ, վերջապես սերիալների հի-հի, հա-հա-ներից պրծանք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ala Monokian says:

    Անշուշտ շատ պետկական ֆիլմ էր, բայց ցավոք սցենարը շատ թուլ էր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031