Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը, խոսելով տիրող իրավիճակի, նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը նախընտրական չէ, այդ պատճառով էլ իրենք մտածեցին, որ այս իրադրությունում առաջադրվել` մտնել պայքարի մեջ հանուն պայքարի` չարժե:
«Այս ընտրությունները ոչինչ չեն տալու Հայաստանին, ամեն ինչ նորից շարունակվելու է, չի կանգնելու արտագաղթը, գործազրկությունը ավելի լայն թափ է առնելու, իսկ քարողարշավները` քարոզարշավ չէ, իրար ձեռք բարեւելով, վարսավիրանոցներ գնալով, կաբինետներից խոստումներ տալով քարոզարշավ չեն անում, սա պարզապես ժամանակ մեռցնել է: ժողովրդի վիճակը չի փոխվելու»,-համոզված է Թովմասյանը:
Անդրադառնալով դիտորդների առկայությանը ընտրությունների ժամանակ, Թովմասյանը ասաց. «Ես ընդհանրապես դեմ եմ ՆԱՏՕ, Եվրոխորհուրդ , դիտորդներ հասկացողություններին, ամեն ինչ թաքցնում են հենց այդ արտասահմանյան դիտորդները, թե անհետացող թանաքները, թե այլ կեղծիքներ: Ինչ անոմ են դիտորդներն են անում…»:
Հարցին՝ ինչ է մտածում Թովմասյանը այն մասին, որ Եվրասիական միությունը ասոցացվում է Սովետական միության հետ, նա պատասխանեց. «Երանի այդպես լինի»:
Կարդացեք նաև
Հիշելով Լենինին՝ Թովմասյանն ասաց, թե որոշ լրատվամիջոցներ այսօր շատ թունոտ են անդրադառնում Լենինին, բայց ըստ նրա` կարեւորն այն չէ, թե նա ինչ է տվել մեզ, ու ի վերջ գրպանից ինչ որ բան չէր հանելու տար, կարեւորը` գաղափարներն են. «Լենինի շնորհիվ վերացվեց անգրագիտությունը, կառուցվեց երկիրը, դարձավ արտահանող երկիր, ազգաբնակչությունը շատացավ եւ այլն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ