Լրահոս
Օրվա լրահոսը

Վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա

Հունվար 30,2013 10:57

Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ 2007թ-ին Հայաստանից 3.200 արտագաղթածների պայմաններում 2008թ-ին այդ ցուցանիշը կազմել է 23.100, 2009թ-ին` 25.000, 2010թ-ին` 46.700, 2011թ-ին` 43.800, իսկ 2012թ-ին` 42.800, ինչը նշանակում է, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը հայաթափվել է 181.400 մարդով:

Բնականաբար  այս ամենի հետ մեր կառավարությունը որևէ կապ չունի, դրա մեղավորը Մովսես գյուղի էն գյուղացին է, որի երկու որդիները Ռուսաստանում են: Իսկ մեզ մոտ իրականում ամեն ինչ շատ լավ է, հատկապես գործող իշխանության համար, քանի որ արտագաղթողները դժգոհություն ունեցողներն են և արտագաղթով ընդամենը կրճատվում է դժգոհողների թիվը: Չե՞ք հավատում, հարցրեք վարչապետին:

Բայց սա դեռ ամենը չէ, երկրաչափական պրոգրեսիայով նվազում է նաև Հայաստանում կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը: Այսպես, եթե 2008թ-ին այդ ցուցանիշը կազմել է 1.118.000 ԱՄՆ դոլար, ապա, 2009թ-ին` 828.000, 2010թ-ին` 536.000, 2011թ-ին` 702.000, իսկ 2012թ-ին` 350.000 ԱՄՆ դոլար: Ինչպես տեսնում ենք, 2008թ. համեմատ 2012թ-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է ավելի քան երեք անգամ: Բայց դե սրա հետ էլ մեր կառավարությունը որևէ կապ չունի, դրա մեղավորը ևս Մովսես գյուղի էն գյուղացու որդիներն են, որոնք արտագաղթել են Ռուսաստան և այնտեղից ներդրումներ չեն կատարում: Մյուս կողմից էլ դատարկվող երկրի ինչի՞ն են պետք մեծ ներդրումները, առավել ևս, անտիատկատի պայմաններում:

Այնպես որ, ամեն ինչ շատ լավ է:

Իսկ կառավարությունը, այս ընթացքում, շատ լուրջ, կարելի է ասել ազգափրկիչ գործով է զբաղված. փորձում են խիարը նենց տնկել, որ թարս չբուսնի:

 

Հ.Գ. Ոնց տեսնում եմ խիարն ես տարի վեր է ածվելու քաղաքական կատեգորիայի:

 

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. HAYK says:

    Որ մի քիչ խորը մտածենք, կտենանք, որ ամեն ինչի մեղավորը իրոք Մովսես գյուղի գյուղացին ա, իրա երկու տղերքը , ու էն 181 400 մարդը, որ փոխանակ Հայաստանը մաքրեին ՀՀԿ կոչվող մոլախոտից, թողին-գնացին: Պարզ չի, որ սրանց լկտիությունն ու ցինիզմն էլ պիտի արդեն “զաշկալիվատ” անի… Դրա համար էլ խիյարը ոչ միայն թարս ա աճում, այլև թարս տեղում ա աճում/Բաղրամյան 26/

  2. Hakob M. says:

    Նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում, հոգսաշատ մարդկանց տված իրեն ոչ վայել պատասխաններով` «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:
    Այ դրա համար էլ ձեզ մոտ խիյարը թարս է աճում, որ գտնում եք թե – «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են, Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային” – …
    Ոնենալով համեմատականորեն, մարդկային արժանիքների որոշակի առավելություններ իր նախորդների նկատմամբ, այս էպիզոդներում Ս. Սարգսյանը մոռանում է , մի կարեվոր հանգամանք, որ ինքը որպես Հանրապետության նախագաը, ի պաշտոնե արդեն ունի ժողովրդի առջեվ վերցրած, որպես ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` հնարավորություններ ստեղծելու երկրում ՄԱՐԴԿԱՆՑ նորմալ ապրելու համար…
    Այդ երկխոսության մեջ կարեվոր չէ ծերունու կողմից գյուղում անպայման գործարան կառուցելու պնդման անհրաժեշտությունը, այստեղ, խոսքը գնում է ավելի լայն առումով, նրան պատասխանելու ոճի անթույլատրելիությունը…
    Իսկ որ ընդհանրապես թողնում ու հեռանում են երկրից , ապա դա հետեվանքն է նրան, որ Նախագահը իր կողմից ձեվավորված վարչախմբով ՉԻ կարողանում կազմակերպել, ստեղծել այնպիսի բարոյա-քաղաքա-տնտեսական
    մթնոլորտ, որ մարդիկ կարողանան իրենց բնօրաններում աշխատել ու իրենց գոյությունը ապահովել…
    Ընդհանրապես տարբեր հարցազրուցներում էլ , հանդիպել ենք, իրադրությունների ճշգրիտ գնահատման առումով, ՈՉ կշադատված, էլեմենտար տրամաբանելու ատկության որոշակի ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ…
    Հավանական է, որ դա էլ է պատճառը, որ այսօր ունենք բարոյալքված, քաղաքատնտեսական խոր ճգնաժամի մեջ հայտնված, ցեխաջրի մեջ ընկղմված Հայաստան…
    .

  3. David says:

    Խիարը ՀՀ-ում վաղուց է քաղաքական կատեգորիա;Նորույթ չէ;Հիմա էլ խիարը դարձել է սերմացու խիար;Մեծն հայոց մտքի ընտրյալ Սերժը նչով է մեղավոր, որ խիարը հարգի է, խիարների կողմից;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031