Հունվարի 29-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Բուզանդի փողոցի թիվ 32 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ նախկինում փլուզված տանիքի հետևանքով աստիճանաբար քանդվել է տան առաստաղը (մոտ 2 քմ):
Ս. Այանյանին առաջարկվել է ժամանակավոր վերաբնակեցվել, սակայն վերջինս հրաժարվել է:
ԱԻՆ