Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ, «Ժառանգություն», ո՞ւր են ձեր հանձնաժողովականները

Հունվար 30,2013 10:42

ՀԱԿ-ը գոնե այնքան անպատասխանատու չպետք է լինի, որ չլրացնի տեղամասային ընտրական հանձնաժողովներում իր տեղերը։ Բագրատյանին չսատարելը մի բան է, հանձնաժողովից բացակայելն ու Բագրատյանի քվեները ճակատագրի քմահաճույքին թողնելը՝ մեկ այլ բան։ Իսկ որ Բագրատյանի քվեների վրա աչք դնող կլինի՝ միանշանակ է։ Եթե ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժի ներկայացուցիչը չի ներկայանում տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին երկու նիստերին, ընտրատարածքային հանձնաժողովը նրա փոխարեն նշանակում է նոր անդամի, եւ դրանով հարցը փակվում է։ Իսկ թե ում կնշանակեն, պարզ է բոլորին։

Ընդդիմադիր թեկնածուները, բնական է, կարող են հույս դնել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, որոշ չափով՝ նաեւ ԲՀԿ ներկայացուցիչների վրա, ովքեր, չնայած թեկնածու չունենալու հանգամանքին, այդուհանդերձ, ներքուստ կհամակրեն ոչ իշխանական թեկնածուներին՝ սկսած էպոսագետից, վերջացրած Րաֆֆի Հովհաննիսյանով։ Այդուհանդերձ, ընդդիմադիրներից գոնե նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, պետք է աշխատեն նաեւ հանձնաժողովներն իրենց կուսակիցներով համալրելու ուղղությամբ։ Նույնը վերաբերում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին բացակայում տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերից։ Ընդ որում, հիմնական պատճառաբանություններն են՝ հիվանդությունը, կոտրվածքները, քաղաքում չլինելը եւ այլն։ Կարծում ենք՝ երեքի դեկլարացիաներ գրելուց առաջ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը պետք է մտածեն այս ուղղությամբ, Սերժ Սարգսյանին ռեսուրսներ չօգտագործելու նախազգուշացումներ անելու փոխարեն պետք է մտածեն իրենց փաստացի եւ հնարավոր ռեսուրսներն օգտագործելու մասին։

Քարոզարշավում, չունենալով իշխանության ներկայացուցչի հնարավորությունները, «այլընտրանքները» զիջում են նրան։ Բոլոր առումներով։ 4-5 բիձուկի հետ գյուղամիջում զրուցելը կամ վարսավիրանոց հաճախելը դեռ քարոզարշավ չէ։ Քարոզարշավը, եթե մի պահ վերանանք բառի բուն նշանակությունից, բազմաթիվ այլ տարրերից է բաղկացած, որոնցից մեկն էլ ընտրությունների վերահսկողությունն է։ Այս հարցը կարող է լուծվել միայն մարդուժով, երբեմն էլ՝ մկաններով ու բոլորովին կապ չունի գաղափարների ազատականության կամ պահպանողականության աստիճանի հետ։ Քարոզչություն է նաեւ հանձնաժողովներում քո մարդկանց ներկայության փաստի արձանագրումը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mher says:

    Ափսոսում եմ իմ այն մեկ քվեն որ տվել եմ այդ կառույցին:
    Հարյուրավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից նրանց սատարելու համար: Նշանակեին մարդկանց, գոնե այդ 35000 դրամ աշխատավարձը կստանային (ընկերությունը ջհանդամը):
    Կեցցե ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031