Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բազմազավակ ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն (Տեսանյութ)

Հունվար 30,2013 10:38

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի և ամերիկահայ Էլվիս Մադաթյանի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին Գյումրու ծայրամասային` իշխանությունների կողմից աչքաթող արված և համեմատաբար աղքատ ըտանիքներով բնակեցված «Բուլվարային» թաղամաս:

Ներկայացվող տեսանյութը պաշտոնապես Վարդ-բաղ 1-ին միկրոշրջան, 2-րդ թաղամաս կոչվող այդ տարածքի երկաշարժից կանգուն մնացած մի բազմահարկի 9-րդ հարկում բնակվող Հայկ և Մարգարիտա Օհանյանների ընտանիքի մասին է: Նրանք ունեն յոթ անչափահաս երեխաներ: Ծնողները չեն աշխատում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, իսկ ձմռան ամիսներին վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031