ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն – Մադինա և Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Երևան-Մեղրի, Վայոց ձորի մարզի Սարավան, Ելփին, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: