Հունվարի 30-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ձյան պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Հ. Մաթևոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 OU 551 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Կարդացեք նաև
Հունվարի 29-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՈւԱԶ» մակնիշի 091 vv 01 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 29-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա – Ծիլքար ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:
***
Հունվարի 29-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը::
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ռ. Հովհաննիսյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 30 ՏՕ 237 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Հունվարի 29-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սարավան ճանապարհահատվածում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Մ. Թադևոսյանին պատկակնող «ԳԱԶ-3110» մակնիշի 31 ԼՏ 933 պետհամարանիշով ավտոմեքենան:
https://www.mes.am